Ներքին 1 տարի առաջ - 18:17 23-12-2024

ՊԵԿ-ում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու գործող կարգավորումները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՊԵԿ նախագահը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, կարևորել է այս ձևաչափով քննարկումները՝ հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ գործիքակազմերի ներդրման ու գործարար համայնքի համար բարենպաստ պայմանների ստեղծման տեսանկյունից։

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի ներդրման գործընթացին՝ ընդգծելով նոր համակարգի հնարավորությունները։ Մասնավորապես նշվել է, որ համակարգն ապրանքների ճշգրիտ հաշվառման և արդյունավետ կառավարման հնարավորություն է տալիս, ինչը կարևոր է ոչ միայն հարկային մարմնի, այլև՝ կազմակերպությունների և սպառողների համար։ Քննարկվել են համակարգի տեխնիկական ու կիրառական խնդիրների վերաբերյալ գործարար միջավայրի մտահոգությունները, ինչպես նաև տնտեսվարողների կողմից բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են պարզաբանումներ։ Նիստին ներկա ազգային օպերատորի (E-Mark) ներկայացուցչի խոսքով՝ տեխնիկական բնույթի հարցերը գույքագրվում և լուծվում են 24/7 ռեժիմով՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքը, իսկ տնտեսվարողների շրջանում պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական վեբինարներ՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:

Նիստում անդրադարձ է եղել նաև ոչ ռեզիդենտ շահութահարկի հաշվարկի ձևի և դրա լրացման կարգում փոփոխություններին, որոնց վերաբերյալ խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով:

Ամփոփելով նիստը` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ խորհրդի անդամների կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ու մտահոգություններն առավել խորքային կուսումնասիրվեն և կքննարկվեն արդյունավետ լուծումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»