Ներքին 1 տարի առաջ - 13:29 23-12-2024

Սրբավայրը պղծեցին․ Բեկը՝ «X զորամասը» քանդելու և այլ հասցեում կառուցելու մասին

Մոնումենտի բարձունքում՝ Ուլնեցի փողոցի վերջնամասում, գտնվող արցախյան բոլոր պատերազմներում զոհված հերոսներին նվիրված «X զորամասն» ամբողջությամբ ապամոնտաժել են։

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, որ անձամբ էր կառուցել «X զորամասը», Oragir.News-ի հետ զրույցում կատարվածը 1 բառով «սրբապղծություն» որակեց։

«Դա ինձ համար անթույլատրելի էր, մինչև կյանքիս վերջն այդպես էլ կմնա։ Դա սրբավայր էր, իսկ սրբավայրը քանդելը պղծություն է, դա չի քննարկվում։ Դա նույն բանն է, որ մարդու դին փոսից հանեն և տեղափոխեն։ Իրենք սրբավայրը պղծեցին, դա ոչ ոք չի վայելելու»,- ասաց Աղաբեկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ամբողջը տեղափոխվել է Խարբերդում գտնվող տարածք, որտեղ փորձելու են նույնությամբ վերականգնել հերոսների պատը և հուշարձանները։

«Քարերի մի մասը, որոնց վրա գրված են հերոսների անունները, չի հանվել, գուցե տարբերակ ճարենք, դրանք էլ կարողանանք տեղափոխել, քանի որ խայտառակություն կլինի՝ դրանց վրա շինարարություն անելը։ Այդտեղ Կոմանդոսից մինչև շարքային հերոս զինվորների անունները գրված են»,- ասաց Բեկը, ապա հավելեց, որ նոր հասցեում շինաշխատանքները մոտենում են ավարտին։

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները մի քանի անգամ հավաքվել են «X զորամասի» տարածքում՝ թույլ չտալու հուշահամալիրի ապամոնտաժումը։

Ավելին նախորդ տարի նույն վայրում ծնողների հետ հանդիպման էր գնացել Տիգրան Ավինյանը, խոստացել՝ տարածքի սեփականատիրոջ հետ ընդհանուր հայտարարի գալ, բայց սեփականատերը մեժել էր բոլոր առաջարկները։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը հուլիսի 3-ին Ուլնեցի փողոցում արձանագրել էր, որ հուշահամալիրի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են։ Ընդ որում, հերոսներին նվիրված «X զորամասը» քանդում էին ազգությամբ հնդիկները, հայերը հրաժարվել են զոհվածներին նվիրված հուշարձանին մատով կպչել։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով