Արտաքին 1 տարի առաջ - 15:22 22-12-2024

Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ

Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավոր Ադգուր Խարազիայի նկատմամբ, որը կրակել է հանրապետության խորհրդարանում և կասկածվում է սպանության և սպանության փորձի մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։ Փոխանցում է News.am-ը։

«Դեկտեմբերի 21-ին Աբխազիայի գլխավոր դատախազությունը Գերագույն դատարանի երեք դատավորների եզրակացության և Ժողովրդական ժողովի (խորհրդարան) համաձայնության հիման վրա քրեական գործ է հարուցել Խարազիա Ադգուր Ռաֆետովիչի դեմ։ Ներկայումս ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Խարազիայի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդման մեջ։

Դեկտեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր՝ Կան Կվարչիան և Վախթանգի Գոլանձիան։ Գոլանձիան ստացած վիրավորումից մահացել է, Կվարչիան հոսպիտալացվել է։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է պատգամավոր Ադգուր Խարազիան, որը փախել է։

Դեկտեմբերի 20-ին Գերագույն դատարանը եզրակացություն է տվել գլխավոր դատախազությանը Խարազիայի գործողություններում սպանության և սպանության փորձի հոդվածների հատկանիշների առկայության վերաբերյալ։ Դեկտեմբերի 21-ին դատախազությունը դիմել է խորհրդարանին՝ Խարազիայի անձեռնմխելիությունը վերացնելու խնդրանքով։ Խորհրդարանը համաձայնել է Խարազիային զրկել անձեռնմխելիությունից և քրեական գործ հարուցել նրա դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»