Ներքին 1 տարի առաջ - 20:18 21-12-2024

ՔՊ-ականներից ովքեր են մասնակցում Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին․ Հրապարակ

Մասիսի «Alla Luce» սգո սրահում այսօր ժամը 17։00-ից սկսվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։

«Հրապարակ»-ի թղթակիցը մեկ ժամից ավելի այնտեղ է եղել ու ֆիքսել, թե իշխանականներից ովքեր են գալիս իրենց նախկին թիմակցին ցավակցելու։

Հոգեհանգստի արարողությանը եկան Վեդիի քաղաքապետպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը եւ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը։ Հոգեհանգստին ներկա են եղել նաեւ Նարեկ Զեյնալյանը եւ Վահան Քերոբյանը։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ում քննարկում է եղել` չգնալ Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Եթե անգամ նման որոշում էլ չլիներ, շատերն ուղղակի Նիկոլ Փաշինյանի ահից չէին համարձակվի անգամ ցավակցել նախկին թիմակցին։

Լրատվամիջոցը արձանագրել էր նաև, որ ծաղկեպսակ չի ուղարկվել ՔՊ-ի անունից։







Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»