Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 19-12-2024

Ըստ էության. Ադրբեջանցիներին ընդունում են, հային ասում` կօգնեինք, եթե արտասահմանցի լինեիր

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք քաղաքացի Արամ Սարիբեկյանին, ով նշում է, որ ՌԴ-ից արտաքսվելուց հետո ապրիլից գտնվում է Հայաստանում, առաջիկա օրերին ընտանիքը պետք է վերադառնա Հայաստան, սակայն չունի բնակարան, որտեղ կարող է բնակվել։

«2019-ից ապրում էի Ռուսաստանում։ Գրանցման ժամկետների պատճառով դեպորտ արեցին, չնայած, որ պիտի տուգանեին։ Հիմա ընտանիքս պիտի վերադառնա, բայց չգիտեմ՝ որտեղ պետք է ապրեմ։ Ունեմ 7 երեխա, ամենափոքրը` 7 ամսական»,- ասաց նա։

Արամ Սարիբեկյանի խոսքով` դիմել է շատ գերատեսչությունների, սակայն գրեթե բոլոր կառույցներում ստացել է նույն պատասխանը`«նման ծրագիր չունենք»։

«Ուր դիմել եմ, նույն պատասխանն եմ լսել, որ նման ծրագիր չունեն։ Միգրացիոն ծառայությունն ասում է` եթե օտարերկրացի լինեիք, կօգնեինք, բայց հայերի համար նման ծրագիր չունենք։ 300.000 ադրբեջանցիների ընդունում են, հային ժամանակավոր կացարան չեն տալիս։ Ես չեմ ասում` ինձ տուն տվեք, ուղղակի գոնե մեկ ամսով տրանադրեն բնակվելու վայր, մինչև սկսեմ աշխատել»,- եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում