Ներքին 1 տարի առաջ - 13:39 18-12-2024

Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում սահմանախախտման դեպք է եղել

Oragir.News-ի տեղեկություններով` 2-3 օր առաջ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Անիավանում սահմանախախտման դեպք է եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` նման դեպքեր հաճախ են լինում, բայց ռուսները շուտափույթ կերպով կարգավորում են հարցը։

«Չենք կարող միանշանակ ասել, որ սահմանախախտը թուրք է, շատ հնարավոր է, որ սահմանին ապրող քրդերից լինի, բայց քանի պաշտոնական մակարդակով չի բարձրաձայնվում էս մասին, ուրեմն ամեն ինչ էլ կարող ենք մտածել ու ենթադրություններ անել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեր աղբյուրը։

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանից։

«Մի քանի օր առաջ է դեպքը եղել, մեկ հոգի սահմանը խախտելով անցել է մեր կողմը, բայց արագ հանձնվել է ռուսներին։ Ես չեմ կարծում, որ նորմալ մարդը նման քայլի կդիմի։ Դուք, որ նայեիք իրեն, կզգայիք, որ կյանքից հոգնած մեկն է, եկել է ավելի լավ կյանքի հետևից ու ամենակարճ, անվճար ճանապարհով է հասել` չհասկանալով ինչ է անում։ Իր տեսքին նայելուց չէի ասի, որ ռեալ ծրագրով է եկել, կամ մտածված ինչ-որ բան անելու համար։ Թուրք էր, թե քուրդ ես չեմ կարող ասել, որովհետև իրենով արդեն զբաղվել են ռուս սահմանապահները։ Էսպիսի դեպքեր լինում են, մեր սահմանները շատ զգոն են»,- հայտարարեց Անիավանի գյուղապետ Մարտիրոս Միրոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում