Արտաքին 1 տարի առաջ - 21:23 17-12-2024

ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը

ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան դեկտեմբերի 17-ին ձեռնամուխ է լինում քվեարկությանը, որը կոչված է հաստատելու նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ-ի բոլոր նահանգների մայրաքաղաքներում ընտրողների կոլեգիայի ներկայացուցիչները քվեարկելու են, որպեսզի հաստատեն 2024 թվականի ընտրություններում նոր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը Քամալա Հարիսի նկատմամբ։ Դա, ըստ էության, ձևական բնույթ կրող արարողություն է։ Ընտրողների կոլեգիայի քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքները կուղարկվեն ԱՄՆ-ի Սենատի նախագահին, որը հենց երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Այս տվյալները նա պետք է ստանա դեկտեմբերի 25-ից ոչ ուշ։ Այնուհետև, մինչև 2025 թվականի հունվարի 3-ը արդյունքների մասին կտեղեկացվի ԱՄՆ-ի Կոնգրեսը։

Ակնկալվում է, որ 2025 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը կգումարի նիստ՝ Հարիսի ընտրողների ձայները հաշվելու համար։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահը պաշտոնապես կհաստատի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Վերջինիս երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով