Ներքին 1 տարի առաջ - 12:26 17-12-2024

Արցախյան պատերազմում 2 որդիներին կորցրած ծնողից շիրմաքարերի համար խաբեությամբ մեծ գումար վերցրած տղամարդուն ազատ են արձակել. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը:

Վերջինը հայտնաբերվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից, երբ նրա կողմից կատարված խարդախության մասին բարձրաձայնել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանը՝ իր ուղիղ եթերներից մեկում և հստակ փաստերոբվ մատնանշել էր Արցախյան պատերազմում նահատակված երկու հերոս տղաների ծնողի նկատմամբ Ա. Նահապետյանի կողմից խարդախությամբ խոշոր չափի գումար վերցնելու մեջ:

Վ. Ղուկասյանի ուղիղ եթերից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի և Մանվել Թամրազյանի գլխավորությամբ հայտնաբերվում է Ա. Նահապետյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Շենգավիթի քննչական բաժին ներկայացնելուց հետո Շենգավիթի ոստիկանները պարզում են նաև, որ նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնված եղել և Վաղարշապատի ոստիկանները նրան որոնելիս են եղել, քանի որ այնտեղ էլ նա կասկածվում է մի քաղաքացուց խաբեությամբ 50 հազար դոլար վերցնելու մեջ:

Հիշեցնենք, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել էր 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չէր տեղադրվել շիրմաքարերը, այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր գումարը վերադարձնել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում