Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:19 16-12-2024

Գագիկ Ծառուկյանը խոստումն իրականություն է դարձնելու՝ արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու

ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։ Երեկոն շատ էմոցիոնալ ու հուզական էր, քանի որ ամբողջ ընթացքում օդում թևածում էր Արցախի շունչը, հնչում էր Արցախի բարբառը, միմյանց հանդիպած շուրջ 200 արցախցի երիտասարդները կիսվում էին հիշողություններով, վերապրում Արցախի իրենց կյանքի օրերը։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ անասելի հուզիչ էր տեսնել ու զգալ այն ապրումները, որոնցով ապրում էին արցախցի մեր երիտասարդները, սակայն երեկոյի դրվագներից մեկն իր հուզականությամբ գերազանցեց բոլորին։ Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։ Գագիկ Ծառուկյանն էլ որոշեց, որ այդ հողի վրա իր տան բակում Արցախի երիտասարդների հետ ծառ է տնկելու ու հետո հենց մայր հողի հետ միախառնված հողով նաև Արցախում են ծառ տնկելու։ Դահլիճում չկար մի մարդ, ում աչքերը չէին խոնավացել այս երկխոսությունից, քանզի բոլորի սրտի թաքուն ու ոչ թաքուն երազանքը օրերից մի օր Արցախ վերադառնալն է, այնտեղ ամուսնանալն ու զավակներ ունենալն է։ Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես մեր միասնականության ու հավատի խորհրդանիշ, իսկ ստորև տեղադրված տեսանյութը հենց էմոցիոնալ այդ դրվագի մասին է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում