Ներքին 1 տարի առաջ - 11:53 14-12-2024

Բանանի չիր՝ առանց շտրիխ կոդի և դրոշմանիշի. Ամանորից առաջ անհայտ ծագման ապրանքներ են հայտնվել

Մինչ իշխանությունը, տվյալ պարագայում՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը, զբաղված է «միս» օպերացիայով՝ հայ տնտեսվարողներից մսամթերք առգրավելով, շուկայում հայտնվել են անհայտ ծագման ապրանքներ, որոնց վրա չկա դրոշմանիշեր:

Oragir.News-ը Երևանի բնակիչներից ահազանգ է ստացել, որ շուկաներում, ինչպես նաև փոքրիկ կրպակներում ազատ վաճառվում է դրսից ներկրված սնունդ, որոնք չունեն, ո՛չ շտրիխ կոդեր, որոնք ցույց կտան, թե որ երկրում է այն արտադրված, ո՛չ էլ ներմուծման դրոշամնիշ:

«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բանգլադեշում, վաճառում են տարբեր երկրներից ներմուծված չրեր: Երեկ որոշեցի բանանի չիր գնել ու այդ պահին ուշադրություն չէի դարձրել, որ դրանց վրա հայերեն գրված հատված չկա, դրոշմանիշ, շտրիխ կոդ: Ներքևում կարդացի, որ Վիետնամում է արտադրված, բայց քանի որ բացակայում էին հայերեն տվյալները, թե ով է ներմուծել և այլն, վախեցա և դեն նետեցի:

Համոզվելու համար, որ դրանց վրա իրոք պետք է դրոշմանիշ լիներ, այսօր 2 սուպերմարկետ մտա և նմանատիպ չրերի վրա տեսա, որ առկա էին դրոմանիշեր և կասկածս հաստատվեց: Խնդիրն այն է, որ սա միակ ապրանքը չէր, տեսականին մեծ էր»,- ասաց քաղաքացին:

Բնակիչը նաև լուսանկար է տրամադրել, որտեղ միայն երևում է տվյալ ապրանքի պիտանելիության ժամկետը և արտադրման երկիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով