Ներքին 1 տարի առաջ - 11:17 14-12-2024

Երևանում 23-ամյա երիտասարդը եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասների․ shamshyan.com

Դեկտեմբերի 8-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոմն Տիգրանը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչներ 17-ամյա Արտյոմ Մ․-ին և 17-ամյա Դավիթ Ա․-ին։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Տիգրանը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ս․-ն, ով դեկտեմբերի 8-ին իր եղբայրներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արայիկ Ս․-ի և 18-ամյա Գևորգ Ս․-ի հետ միասին Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտյոմ Մ․-ին և Դավիթ Ա․-ին:

Տիգրան և Գևորգ Ս․-երը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Ս․-ին և վիճաբանության այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին