Ներքին 1 տարի առաջ - 22:11 13-12-2024

Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը:

Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին:

«Այս գեղեցիկ միջավայրում մեզ համախմբել է Հայաստանի և Ղազախստանի ամուր բարեկամությունը, և ղազախական ֆիլմերի ցուցադրության անցկացումը հրաշալի առիթ է կինոսեր հանրության և հայաստանյան կինոգործիչների համար: Լիահույս եմ, որ այն նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների համագործակցության խորացման և համատեղ ֆիլմերի ստեղծման համար»,- ողջունելով ներկաներին՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` 2024 թվականը հագեցած էր Հայաստանի և Ղազախստանի փոխհամագործակցությամբ իրականացվող միջոցառումներով: Այս տարի Ղազախստանը հյուրընկալել էր Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցել են Հայաստանի և Ղազախստանի նախագահները, ինչպես նաև մշակույթի ոլորտը համակարգող նախարարները: Ղազախստանի արվեստի և կինոյի ոլորտի մասնագետները Երևանում մասնակցել են «Հիշողության կերպարանքները» և «ՍոլիդԱրտ» միջազգային սեմինարներին:

«Մերօրյա մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները։ Կինոյի, թատրոնի, երաժշտարվեստի գործիչները հաջողությամբ գործակցում են երկու պետություններում անցկացվող փառատոնային և մրցութային հարթակներում։ Համոզված եմ՝ համատեղ միջոցառումները կշարունակվեն նոր ձևաչափերով՝ նպաստելով Հայաստանի և Ղազախստանի մշակութային համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Երևանում ղազախական ֆիլմերի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան