Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:08 12-12-2024

Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Վարդան Օսկանյան

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին: «Ես միշտ համարել եմ, որ սա բացառիկ առիթ է տարին մի անգամ հնարավորություն ունենալ բոլորի առաջ ելույթ ունենալ, քո խնդիրները բարձրացնել, քննարկել՝ հույս ունենալով, որ այդ խնդիրներին նրանք ականջալուր կլինեն: Եթե կարդաք ՀՀ ԱԳ նախարարի ելույթը, կտեսնենք, թե ինչպիսի այսպիսի հանրավորության կորուստ է տեղի ունեցել: Չեմ ուզում ավելի կոպիտ, կոշտ բաներ ասել, ուղղակի այդ ելույթով կարծես խաղաղություն մուրաս: Նա խոսել է մուրալու կոնտեքստում, որ ամեն ինչ լավ է, խնդիր չկա, հեսա հարցը կլուծենք, օգնեք մեզ, որ հասնենք այդ խաղաղությանը:

Մի բառ անգամ այնտեղ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, մի բառ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր մշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ: Մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք, և խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Մի խոսք չկա, որ մեր գերիները դեռ անօրինաբար պահվում են Բաքվում, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և ամենագլխավորը, որ ԼՂ-ի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր անօրինաբար պատանդ են վերցրել և պահում են Բաքվի բանտերում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով