Արտաքին 1 տարի առաջ - 13:20 12-12-2024

Դամասկոսում պարետային ժամը վերացվել է

Սիրիայում իշխանության եկած ընդդիմությունը վերացրել է պարետային ժամը Դամասկոսում։ Այն սահմանվել էր «մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում զանգվածային թալանը դադարեցնելու նպատակով»։

Դամասկոսում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն, որոշ խանութներ և շուկաներ վերաբացվել են, վերականգնվել է նաև բանկերի և պետական ​​կառույցների աշխատանքը: Սիրիայի նոր վարչակազմը վերահսկողության տակ է վերցրել երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը։ Այժմ Դամասկոսի օդանավակայանը չի գործում, չկան թռիչքներ, անձնակազմեր կամ ուղևորներ, սակայն, ըստ նոր իշխանությունների, այն շուտով կվերսկսի աշխատանքը։

Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրը կոչ է արել արտասահմանում գտնվող սիրիացիներին, որոնց մեծ մասը փախել է քաղաքացիական պատերազմից, վերադառնալ հայրենիք:

Միջազգային կազմակերպությունները, սակայն, զգուշացնում են, որ իրավիճակը երկրում դեռևս շատ ծանր է։ «Առայժմ պարզ չէ՝ արդյոք Սիրիայում նոր իրականությունը թույլ կտա՞ մարդկանց սկսել վերակառուցել իրենց կյանքը, թե՞ նրանց ավելի լուրջ ճգնաժամ է սպասվում»,- ասել է Միջազգային փրկարար կոմիտեի նախագահ Մարտա Վելանդերը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում