Արտաքին 5 տարի առաջ - 14:56 22-06-2021

Վրաստանը չեղարկում է պարետային ժամը և փողոցում դիմակների կրումը

Վրաստանի իշխանությունները հուլիսի 1-ից կչեղարկեն գիշերվա ժամերին քաղաքացիների տեղաշարժի արգելքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվանից այլևս պարտադիր չի լինի բաց տարածքում դիմակների կրումը: Դրանք պետք է կրել միայն տրանսպորտում և փակ հաստատություններում: Հուլիսի 1-ից կվերացվի նաև տեղաշարժի սահմանափակումը, այսպես կոչված՝ պարետային ժամը»,- ասել է նա:

Վրաստանի միջգերատեսչական համակարգման խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն ավելի ուշ նշել է, որ այնուամենայնիվ ռեստորաններն ու զվարճանքի կենտրոնները կաշխատեն միայն մինչև կեսգիշեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»