Արտաքին 1 ժամ առաջ - 23:55 02-11-2026

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Լեհաստանի ոստիկանությունը բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների հետ համատեղ հատուկ գործողություն է իրականացնում երկրի հյուսիսարևելյան շրջաններում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանամերձ տարածքներում հնարավոր դիվերսիաները կանխելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 2-ին RMF FM ռադիոկայանին հայտնել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։

Գործողությունն ընդգրկում է Վարմինսկո-Մազուրյան և Պոդլյասկի վոյեվոդությունները։ Ոստիկանության գլխավոր հրամանատարությունում ստեղծվել է գործողությունը համակարգող շտաբ, ներգրավված են նաև Օլշտինի և Բիալիստոկի տարածաշրջանային ստորաբաժանումները։

RMF FM-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Լեհաստանի իշխանությունները ռազմական հետախուզությունից և դաշնակից երկրների ծառայություններից նախազգուշացումներ են ստացել առաջիկա օրերին հնարավոր դիվերսիոն գործողությունների մասին։ Հավանական սպառնալիքների թվում նշվում է զինված խմբերի կողմից սահմանի խախտումը։

Սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել լրացուցիչ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ հակաահաբեկչական ստորաբաժանումներ։

«Մենք պետք է ապահովենք այնտեղ բնակվող քաղաքացիների, ինչպես նաև հաստատությունների անվտանգությունը»,– նշել է Բորոնը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով