ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ Երևանում անցկացված համաժողովին, հանդես եկել բացման խոսքով և պատասխանել ներկաների հարցերին։
Այս մասին հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։
Համաժողովին մասնակցել են քաղաքացիական հասարակության, մեդիայի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
ԱԽ քարտուղարի ելույթից և հարցուպատասխանից հետո փորձագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել պանելային քննարկումներ` նվիրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և նրա հասարակության առջև ծառացած մարտահրավերներին։