Ներքին 1 տարի առաջ - 10:18 12-12-2024

«Բադեն-Բադեն» հյուրանոցում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 33-ամյա տղամարդը. shamshyan.com

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23։55-ի սահմաններում Եղվարդի խճուղի 129 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի 303 սենյակից հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Խ․-ին։

Նա դեկտեմբերի 4-ից Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. Օր․-ի 254-րդ հոդ. 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Դավիթ Խ․-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան