Մամուլ 1 տարի առաջ - 08:42 12-12-2024

Ասլանյան-Աղազարյան. ՔՊ դատաստանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 ամսով դադարեցնում է անդամությունը ՔՊ խմբակցությանը, մինչեւ Հովիկ Աղազարյանի հարցը պարզաբանվի։ ՔՊ-ից արձագանքեցին, թե 1 ամսով անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա` իրենք կքննարկեն նրան հեռացնելու հարցը: Ժամեր անց Ասլանյանն իր էջում մի տեքստ տեղադրեց` մեղայականով, թե հայտարարությունս հիմնված էր սխալ տեղեկությունների վրա, էմոցիոնալ էր` հետ եմ վերցնում:

Բայց զավեշտն այն էր, որ սքրինշոտի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի անունը, որը, ըստ ամենայնի, ուղարկել էր այդ տեքստը եւ համոզել, որ նա տեղադրի: Վահագն Ալեքսանյանը վրդովված էր «ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու» սպառնալիքից․ «Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն եւ ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ