Ներքին 1 տարի առաջ - 21:55 09-12-2024

Երևանում մգացված ապակիներով երթևեկելու համար հերթական «յաշիկը» տեղափոխվեց «պլաշչադկա». shamshyan.com

Պարեկային ծառայությունը Երևանում և մարզերում շարունակում է խիստ վերաբերմունք ցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ, իսկ միայն վերջին տասնօրյակում Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից այնքան թանկարժեք ու աչքի ընկնող անձանց ավտոմեքենաներ են տեղափոխվել «պլաշչադկա», որ մարդիկ կատակում ու ասում են. «Պարեկների աշխատանքի արդյունքում և օրինախախտ վարորդների «շնորհիվ» սուրբ տեղը դատարկ չի մնում»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Mercedes G մակնիշի ավտոմեքենան երթևեկում է մգացված ապակիներով ու գնդի հրամանատար Ա. Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի կողմից պարեկները լծվում են ավտոմեքենան հայտնաբերելու գործին ու արդեն Արգավանդի խաչմերուից դեպի Փարաքար տանող ճանապարհին՝ Երևանյան փողոցում, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանը, Արման Բագրատյանն ու Միքայել Գրիգորյանը հայտնաբերում են նշված «յաշիկը», տեղում ստուգվում են ավտոմեքենայի առջևի աջ և ձախ ապակիները ու պարզվում է, որ վարորդը երթևեկում է մգացված ապակիներով, ինչի համար էլ հերթական «յաշիկը» պարեկների կողմից տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով