Ներքին 1 տարի առաջ - 16:55 09-12-2024

Մի շտապեք ներդրում կատարել կրիպտոարժույթում․ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՆԳՆ-ից հայտնում են, որ ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ:

«Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում:

Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին, իհարկե, ո՛չ։

Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ արտասահմանյան հեռախոսահամարով կապ կհաստատեն զեղծարարների զանգերի կենտրոնից, կառաջարկեն գումարային ներդրում կատարել կրիպտոարժույթի կամ այլ ոլորտում, կվստահեցնեն, որ իրենք ձեզ համար կապահովեն գերշահույթ։ Մի՛ շտապեք կատարել ներդրումներ, ստացե՛ք խորհրդատվություն` զանգահարելով 011 52 52 52՝ ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին (թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։

Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային մեծ կորուստներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում