Ներքին 1 տարի առաջ - 11:19 07-12-2024

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի անդամների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2024 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները, պետական ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանը, կառավարության առաջնահերթություններին ու առկա հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել համապարփակ պարզաբանումներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ