Մամուլ 1 տարի առաջ - 08:45 07-12-2024

Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն էլ ազատվեց պաշտոնից։ Մեզ պատմեցին, որ նա իր կաբինետում Հայաստանի գերբն էր փակցրել, որը յուրօրինակ թալիսման է․ պաշտոնից պաշտոն տեղափոխվելիս իր հետ տանում է այդ գերբը։ Այս անգամ էլ աշխատասենյակի պատից հանել է, տարել տուն։ Արդյոք այդ գերբը նոր աշխատասենյակում կհայտնվի՞ առաջիկայում, դժվար է ասել։ Բայց արդարադատության նախարարությունում գերբի պատմությունն ասելիք է դարձել։

Բալյանը նախկինում ԴԱՀԿ-ում է աշխատել, Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի կադրերից է, արդարադատության փոխնախարար նշանակվելով էլ ինքն է մի շարք պաշտոններում նշանակումներ առաջադրել, որոնցից ոմանք, ըստ ներքին խոսակցությունների, դարձան Գրիգոր Մինասյանի ազատման պատճառը։ Խոսքը Պրոբացիայի ծառայության պետ Արման Նիկոյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասին է, որոնց հեղափոխականները համարում էին օտար՝ նախկիններից մնացած բալաստ։ Փաստորեն, Բալյանն ինչպես բերել էր, այնպես էլ իր հետ տարավ իր կադրերին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին