Ներքին 1 տարի առաջ - 20:45 06-12-2024

ՀՀ պատվիրակությունը Ժնևում հաստատել է «ժողովրդավարական բարեփոխումը շարունակելու հանձնառությունը»

Դեկտեմբերի 2-ից 3-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ զեկույցները:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էր նաև ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը: Հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Նա իր զեկույցում ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020–2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման և ազդեցության մասին տեղեկատվություն: Անդրադարձել է նաև միգրանտների, փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը:

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները՝ հասարակության բոլոր շերտերի համար ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում