Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:50 06-12-2024

Ասադյան Սիրիան դառնում է ուկրաինական հաշտության գինը․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Ասադյան Սիրիան դանդաղ մեռնում է: Այն կարծես թե դառնում է ուկրաինական հաշտության գինը, որը վճարում է Ռուսաստանը և որն էլ, իհարկե Արևմուտքի համար, ստանում է Թուրքիան:
Ստորև նկարում՝ Էրդողանի և Աթաթուրքի նկարների առաջնորդությամբ գործող թուրքմեն բաշիբոզուկների ղեկավարներն են: Այս բաշիբոզուկները զինված և հանդերձավորված են առաջնակարգ ձևով, ընդ որում նրանք լիովին օգտվում են Թուրքիայի կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և լոգիստիկ հնարավորություններից: Սրանց մեջ բնականաբար կան նաև թուրքական հաստիքային զինվորականներ, առկա են նաև ամենատարբեր ազգերին պատկանող իսլամիստ ծայրահեղականներ:

Սա, ըստ էության, Թուրքիայի ոչ կանոնավոր բանակն է, սրանք Թուրքիայի... XXI դարի բաշիբոզուկներն են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով