Ներքին 1 տարի առաջ - 13:52 05-12-2024

Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա․ Հովիկ Աղազարյան

«Ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան, իմ և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները, իմ նամակագրությունը և գնահատեն, թե ինչքան են շոկային»,- այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հեռախոսի նամակագրություններին, որոնք հայտնվել են վարչապետի մոտ:

«Նամակագրությունները, որտեղ ինձ վրա ճնշումներ են եղել, որ ես պատերազմից հետո թիմից դուրս գամ, դուրս գամ վարչապետի դեմ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, պետք չի նայել: Էդ մասը երևի չկա վարչապետի կամ վարչության սեղանին, որ ասեն՝ ապրի պարոն Աղազարյանը»:

Աղազարյանը նշեց, որ չի ամաչում և համաձայն է նույնիսկ, որ կին լրագրող կարդա իր նամակագրությունները, որ հասկանա «թե ինչը ինչոց ա, որը որտեղից ա, որ Աղազարյան Հովիկը հասկացել ա, որ իրա դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա»․ «Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի էնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ էդ զոհը լինեմ: Եթե ես խանգարում էի թիմին էդ հարցերը լուծելու համար, ապա ես թող զոհը լինեմ»,- նշեց Աղազարյանը, հավելելով, որ ճնշված է, որ իր ընկերները իրեն դրել են դժվար իրավիճակի մեջ և խուսափում են իրեն բարևելուց:

Իսկ այն մտքին, որ «Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր միջոցներով հասնելու է նրան, որ ձեր մանդատը վայր դնեք», պատգամավորը արձագանքեց. «Ինքը չի կարող բոլոր միջոցներով հասնի նրան, որ ես մանդատը վայր դնեմ, ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»