Ներքին 1 տարի առաջ - 13:17 05-12-2024

«Մաքուր», «կեղտոտ» աշխատավարձն արտահայտում է մեր մտածողությունը. սա պրոբլեմ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։

Ըստ նրա՝ առօրյա կյանքում մարդիկ այդպես են խոսում և նույնիսկ չեն ֆիքսում՝ ինչ են ասում։

«Այսինքն՝ ստանում ենք 500 հազար դրամ աշխատավարձ և դրանից 20 տոկոս հարկ պետք է վճարենք։ Որ խոսում ենք, ասում ենք՝ մաքո՞ւր, թե՞ կեղտոտ, կեղտոտն այն է, որ հարկ ենք վճարում, ու այստեղ հարկի նկատմամբ դա վերաբերմունք է արտահայտում։ Արտահայտում է մեր մտածողությունն ու սոցիալ-հոգեբանությունը։ Սա էլ է պետության և ապապետության արանքում։ Ինչպես կարող ես քո գումարը, քո պետությունը, քո երկիրը, քո կարիքի համար քո մասհանումը նման վերնագրի ներքո ներկայացնել, նման բառապաշարով ներկայացնել։ Բայց մենք դա անում ենք»,- նկատեց նա։

Վարչապետը նշեց՝ սա ևս պրոբլեմի արտահայտություն է, բայց նաև պրոբլեմի պատճառ է։ Նա կարևորեց այդ խնդիրների գույքագրումն ու օրակարգի հարց դարձնելը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան