Ներքին 1 տարի առաջ - 20:33 03-12-2024

Իշխանությունը նպատակ ունի վերարտադրվելու, ոչ թե Գյումրիի ճգնաժամը լուծելու. քննարկում Գյումրիում

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ներքաղաքական իրավիճակը Գյումրիում․ հնարավոր զարգացումներ» թեմայով։

Քննարկման ընթացքում բանախոսները վերլուծել են ստեղծված քաղաքական իրադրությունը, դիտարկել հնարավոր զարգացման սցենարներն ու հիմնախնդրի լուծման իրավական ուղիները։

Քննարկման մասնակիցների կարծիքով` Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամի հաղթահարման միակ ելքը արտահերթ ընտրություններն են, որից իշխանությունը խուսափում է։

«Երբ մարդը քաղաքականություն է մտել ոչ թե արժեհամակարգով, այլ շահերով, բնական է, որ պիտի այսպիսի ավարտ ունենար, և թող սա մեզ համար դաս լինի, որ ով էլ լինի քաղաքապետ, առաջնային խնդիրը համարենք արժեհամակարգը։ Սա մեկ, և երկրորդ` պահի գնահատումը շատ ահավոր է, և եթե էսպես շարունակվի, ապա ավելի վատ է լինելու։ Իշխանությունը խնդիր է դրել ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ վերարտադրվելու։ Իրենց նպատակը իշխանությունը վերարտադրելն է»,-ասում է փորձագետ Արտաշես Բոյաջյանը։



Բոյաջյանի խոսքով` եթե իշխանությունը հարյուր տոկոսով համոզվածություն ունենար, որ շանս ունենար, ապա կգնար ընտրությունների։

Արտաշես Բոյաջյանի կարծիքով` իշխանությունը վախ ունի, որ այս ընտրություններում հաղթանակ տանի, դրա համար էլ փորձում է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։

«Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, այդ ընթացքում ռեսուրսները կենտրոնացնել և նոր գնալ ընտրությունների։ Սա ավելի է բարդացնելու իրավիճակը։

Ես գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի՝ հայտարարվեն արտահերթ ընտրություններ, քան ընտրվի փրայմերիզ կոչվածը։ Օրենքի մեջ հստակ գրված է, որ եթե առաջացել է ճգնաժամ, ապա պետք է նոր ընտրություններ անցկացվեն, և մեր քաղաքացիները ում կընտրեն, նա էլ կլինի։ Եթե ժողովրդավարություն եք ուզում, ապա ժողովրդավարական ճանապարհով քվեարկությունով մարդիկ ավագանու անդամներ ընտրեն և ավագանիների մեջից ընտրեն քաղաքապետին։ Կարևոր չլինի, թե այդ մարդու հայացքները կհամընկնեն կառավարող ուժի հայացքների հետ, թե ոչ»,-ընդգծեց բանախոսը։



Քննարկման մասնակիցները շեշտում են, որ առանց քաղաքապետի էլ հնարավոր էր կազմակերպել ՏԻՄ ընտրություններ, ուղղակի իշխանությունը չուներ համոզվածություն, որ չի պարտվի Գյումրիում։

Քննարկման մասնակիցները շարունակում են պնդել, որ Գյումրիում արդեն մեկ ամսից ավել շարունակվող կառավարման ճգնաժամի թիվ մեկ լուծումը արտահերթ ընտրություններն են։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 26-ի տարածած հայտարարության համաձայն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, կամ այլ կերպ ասած` փրայմերիզ։

Նախնական ընտրություններից հետո վերջնական որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է։ Գործադիրի ղեկավարն է նշանակելու Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած