Ներքին 1 տարի առաջ - 17:27 03-12-2024

Սուքիասյան ազգանունով ոմն մեկը, առավոտ կանուխ հայհոյախառն արտահայտություններով է խոսել

Երևան քաղաքում տրանսպորտային բարեփոխումներ անվան տակ չմտածված փորձարկումների հերթական ձախողման օրինակն էր այսօր: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Վաղ առավոտից տրանսպորտային կոլապս էր, ու այս անգամ էլ քաղաքային իշխանությունները մեղավոր հռչակեցին հանրային տրանսպորտը շահագործող վարորդներին, ովքեր հանդգնել էին ոտքի կանգնել: Դանակը հասել էր ոսկորին, մարդիկ բարձրաձայնում էին օբյեկտիվ խնդիրներ, որոնք լուծված չեն:

Ի վերջո, մարդ են, իրենք էլ են զայրանում ու պարզ խնդիրներ են բարձրացնում: Ասում են ձեր կողմից խոստացված ախատավարձերի բարձրացումն իրականացրեք, ոչ թե խաբեք հերթական անգամ, ասում են հանգստի, սնվելու համար ժամանակ չունենք, մի ձեռքով բրդուճն ենք կծում, մյուս ձեռքով ղեկն ենք բռնում, մարդիկ զուգարան չունեն, որ կարողանան իրենց կարիքները հոգան 21-րդ դարում: Սա բնականաբար ազդում է իրենց աշխատանքի որակի վրա»,- ասաց պատգամավորը:

Նա փոխանցեց վարորդների խոսքերը որ աշխատաժամի տեղեկագիր են կեղծում, որը հանցագործություն է, ինչպես նաև աշխատանքային տարրական պայմաններ չեն ստեղծում։

«Սուքիասյան ազգանունով ոմն մեկը, ով իմ այցելած կազմակերպությունում ավտոտրանսպորտային պաշտոն է զբաղեցնում, առավոտյան վաղ կանուխ հայհոյախառն արտահայտություններով է խոսել բազմաթիվ, հարյուրավոր վարորդների հետ և չի պատժվել»,-նշեց պատգամավորը և հավելեց, որ ոչ մի արձագանք չկա, այդ պաշտոնյան չի պատժվել, ոչ էլ իր կաբինետից իջել է վարորդների հետ խոսելու, այլ հայտարարել է, որ լավ են անում և բողոքող վարորդներն ազատված են աշխատանքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում