Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:08 03-12-2024

Ասում ենք՝ պետք է ուժեղ բանակ ունենանք․ ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ․ Նիկոլ Փաշինյան

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ-բանակի մեր ընկալումը, բայց ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակի ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուժեղ ումի՞ց։ Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է այդ հարցին պատասխանենք․․․ իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրները միայն մեր թշնամիների հետ չէ, այլ նաև մեր բարեկամների հետ է, ումի՞ց և ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք․․․»,-ասաց Փաշինյանը՝ որպես լուծում նշելով, որ պետք է որդեգրել մեկ այլ՝ «պետության» տրամաբանություն, որը գործում է սեփական շահերի համապատասխան։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան․ «Բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ տնտեսական փոխկախվածությունը, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան