Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:15 03-12-2024

Շատրվանի ու ամֆիթատրոնի փոխարեն՝ ավտոկայանատեղի․ կառավարության խոստումներն ու իրականությունը

«Այս տարի մարտի 4-ին՝ «Հայկ-88» ՍՊԸ-ն ստացել է շինթույլտվություն, որի շրջանակներում առաջին փուլով նշված հատվածում իրականացնելու է հասարակական զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ է իրականացնելու է ստորգետնյա ավտոկայանատեղի։ Շինթույտվությունը ստացել է 36 ամսով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անրադառնալով Կոմիտասի պողոտայում իրականացվելիք շինարարական նախագծին։

Նշենք, որ ծրագիրը կառավարության կողմից հավանության էր արժանացել դեռևս 4 տարի առաջ, երբ ՏԿԵ նախարար էր Սուրեն Պապիկյանը։ Ըստ հավանության արժանացած ծրագրի`10 մլն դոլարով Կոմիտասի պողոտայում պետք է կառուցվեր վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան։ Սակայն, շինթույլտվություն տրվել է 2024 թվականի մարտին և փաստացի` չի կառուցվում այն, ինչ նախատեսված էր։

Դիտարկմանը՝ ինչու է նախագծի հաստատումից 4 տարի անց տրվել շինթույլտվություն, Կոստանյանն ասաց․
«Եթե կան շինություններ, որ պետք է քանդվեն, շինարարություն իրականացնող ընկերությունը ներկայացնում է նախագիծ և այդ նախագիծը քաղաքապետարանի կողմից կարող է մի փոքր խնդրահարույց լինի և ենթարկվի ինչ-որ փոփոխությունների, հետո կատարվում է համալիր փորձաքննություն և տրվում է շինթույլտվություն։

Այս պահին աշխատանքներ են արվում, շինարարությունն էլ ընթանում է։ Այս տարի անգամ քաղաքապետը այցելել է նշված հատված, հետևել է աշխատանքներին»,- եզրափակեց նա։

Ստացվում է՝ կառավարությունն այլ բան խոստանում է, այլ բան կառուցում։ Ծրագրի հաստատումից 4 տարի անց հանրությունը չի ստանա այն, ինչ խոստացել են իրեն 4 տարի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում