Արտաքին 1 տարի առաջ - 21:09 02-12-2024

Մեր կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Իրանի փոխնախագահ

Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, հայտարարել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով պայմանը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Իրանի վրա ճնշում գործադրելու փոխարեն Արևմտյան երկրները պետք է դրական քայլեր ձեռնարկեն։ Միջուկային գործարքը այդպիսի քայլերի եզակի օրինակ էր, և Արևմուտքը պետք է ձգտի վերակենդանացնել այն։ Դրա համար անհրաժեշտ է կոնկրետ գործնական միջոցառումներ իրականացնել՝ կայացնել քաղաքական, իրավական որոշումներ, ներդրումների մասին որոշումներ, որոնցից Իրանը կարող է շահել: Եթե ​​Թրամփը որոշի նման քայլեր ձեռնարկել, Իրանը պատրաստ կլինի երկխոսության, որը օգուտ կբերի թե՛ Թեհրանին, թե՛ Վաշինգտոնին»,- գրել է Զարիֆը՝ Foreign Affairs ամսագրի սյունյակում։

Նշենք, որ Իրանում Զարիֆին համարում են արևմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ։ 2013-2021 թվականներին Զարիֆը եղել է Իրանի արտաքին գործերի նախարարը և անմիջական մասնակցություն է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի մշակման ու կնքման գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով