Ներքին 1 տարի առաջ - 13:12 02-12-2024

Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է. Արթուր Խաչատրյան

«Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ և նաև հայտարարել ենք, որ դատի ենք տվել։ Մի անգամ հետ էր վերադարձրել դատարանը, երկրորդ անգամ որոշակի փոփոխություններից հետո ընդունել է վարույթ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իր, Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի և Քրիստինե Վարդանյանի ներկայացրած դատական հայցին՝ ընդդեմ Կառավարության և ԱԳՆ-ի:

Խաչատրյանը նշեց, որ այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին ասել, որ «ռևանշիստները հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթերին», մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց՝ արգելելու է, որ իրենք փոխանակվող նախագծերին ծանոթանան։ «Հիմնավորումը զավեշտ էր, իբրև մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ թող հրապարակեն այն, ինչը ըստ իրենց մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է»,- ասաց Խաչատրյանը՝ հիմնավորելով, որ «Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան