Արտաքին 1 տարի առաջ - 22:34 01-12-2024

Մենք Սահմանադրության կողքին ենք․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում ասել է, որ քաղաքացիների բողոքի ակցիան, որը շարունակվում է ամբողջ երկրում վերջին չորս օրերին, չի դուրս գալիս Սահմանադրության սահմաններից։

«Այս բողոքը և մնացած բոլոր գործողությունները մնում են Սահմանադրության շրջանակներում, ընդհանրապես մենք՝ հասարակությունը, մեր քաղաքացիական նախաձեռնություններով, այս փողոցային բողոքի ակցիաներով և մեր բոլոր գործողություններով, մենք Սահմանադրության կողքին ենք, պաշտպանում ենք Սահմանադրությունը։ Ընդհակառակը, իշխող կուսակցությունը ամեն քայլափոխի դուրս է գալիս Սահմանադրության շրջանակներից, խախտում է այն, նույնիսկ իր վերջին որոշումներով»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը նաև նշել է.

Քաղաքացիական բողոքը պետք է մնա այնպիսին, ինչպիսին կա՝ իր ինքնաբուխ տեսակով, ազատությամբ և ինքնակազմակերպմամբ:

Քաղաքական կուսակցությունները չպետք է խառնվեն բողոքի ակցիաներին, սակայն աջակցությունն ընդունելի է, իսկ պաշտպանությունը՝ անհրաժեշտ։

Պետք է ստեղծել ցուցարարներին աջակցելու հիմնադրամ:

Կլինեն նոր հանդիպումներ ընդդիմության և հասարակության հետ։

Պետք է ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա՝ ընտրությունների օրինականության հարցով հայցը արագացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի