Ներքին 1 տարի առաջ - 22:15 01-12-2024

Գյումրիի ՔՊ-ի գրասենյակում քննարկվել է Կարեն Սարուխանյանի ինքնաառաջադրվելու հարցը

Oragir.News-ի տեղեկություններով` այսօր Գյումրիի ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել նիստ։ ՔՊ կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության նախագահ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը խոսել է իր ինքնաառաջադրվելու և փրայմերիզի կազմակերպչական հարցերով։

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։

«Կարեն Սարուխանյանն է ուզում առաջադրվել, իր հետ բարեկամին էլ է առաջադրում «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շավարշ Արամյանին։ Եթե իր թեկնածությունն էլ Նիկոլ Փաշինյանը չհաստատի, գոնե բարեկամինը կլինի։

Քննարկվել է, որ շրջիկ խմբերը պիտի թաղերով շրջեն և բնակիչները պիտի քվեարկեն թեկնածուների օգտին։ Ում համար պարզ չէ, որ արդեն ամեն ինչ կարված ու ձևած է, արդեն իրենք իրենց մեջ լավ էլ գիտեն, թե ով է լինելու իրենց թեկնածուն»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց մեր աղբյուրը։

Նշենք որ ՔՊ-ի մարզային վարչության աշխատանքային շրջիկ խմբերը քաղաքի տարբեր թաղամասերում քվեարկություն են կազմակերպելու` պահելով ընտրողների գաղտնիությունը։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է վարչապետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով