Արտաքին 1 տարի առաջ - 00:18 01-12-2024

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու. Զարմիկ Պողիկյան

Սիրիայի Հալեպ քաղաքում չնայած այս պահին (Երևանի ժամանակով 13:30-ին) խաղաղ է, բայց, այնուամենայնիվ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում:

Yerkir.am-ի հետ զրույցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ներկայացրեց քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո: Նրա խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաև իրենց բնակավայրում:

«Անապահով էինք մեզ զգում, արդեն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակվել ենք տանը: Հակասական տեղեկություններ են տարածվում: Ճիշտ է, մենք ապահովված ենք սննդի պաշարով, բայց չգիտենք՝ ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն, ի՞նչ կլինի մեր հետ»,- ասաց Զարմիկ Պողոսյանը:

Զրուցակիցը տեղեկացրեց՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարվել են:

«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մեկ այլ խնդրի մասին ևս խոսեց. «Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղյակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»:

Հավելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատև պատերազմի ժամանակ ՀՀ գլխավոր հյուպատոսը նախկինում երբեք չի լքել իր նստավայրը, հյուպատոսարանը երբեք չի դատարկվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով