Արտաքին 1 տարի առաջ - 23:44 30-11-2024

Թբիլիսիում ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի ապակիները

Թբիլիսիում հակակառավարական ցույցի մասնակիցները քարերով կոտրել են խորհրդարանի շենքի ապակիները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարությանը։

«Հանրությանը տեղեկացնելու համար ուզում ենք նշել, որ հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի գործողությունները հանրահավաքի մեկնարկից անմիջապես հետո դարձել են կատաղի, մասնավորապես՝ ցուցարարները վնասել են օրենսդիր մարմնի ցանկապատերը, կոտրել են նաև Խորհրդարանի ճակատին տասնյակ ապակե պատուհաններ՝ քարերով և այլ առարկաներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ըստ վարչության, հանրահավաքի որոշ մասնակիցներ իրենց հետ ունեցել են հրավառ նյութեր, քարեր, տարբեր ծանր առարկաներ։

«Ակցիայի յուրաքանչյուր մասնակցի ևս մեկ անգամ հորդորում ենք իրենց բողոքն արտահայտել օրինական, խաղաղ ձևերով և չդիմել անօրինական գործողությունների»,- հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։

Նշենք, որ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է ընթանում։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ օրենսդիր մարմնի շենքի դիմաց։ Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը արգելափակված է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան