Ներքին 1 տարի առաջ - 13:25 28-11-2024

Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ

Նոյեմբերի 29-ին Իջևանի ԵՊՀ մասնաճյուղում արցախցիների համար կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ, որը կազմակերպում են Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում։

Տոնավաճառի շրջանակում աշխատանք փնտրող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան հանդիպելու 20-ից ավելի առաջատար կազմակերպությունների հետ, լրացնել ինքնակենսագրականներ և տեղում ծանոթանալ գործատուների պահանջներին։

Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։

Այցելուները կմասնակցեն նաև աշխատաշուկայում մրցունակ լինելուն միտված բազմաթիվ դասընթացների: Հաջորդ տոնավաճառը կկայանա դեկտեմբերին 6-ին՝ Աբովյան քաղաքում և եզրափակիչ տոնավաճառը կրկին Երևանում՝ դեկտեմբերի 11-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով