Ներքին 1 տարի առաջ - 13:31 28-11-2024

ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով ․ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության ընդունած որոշման նախագծին, որի համաձայն՝ կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման մեկ միասնական ստանդարտ, նշեց, որ մինչ այժմ ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով։ «Կունենանք մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին, և որակյալ ձայնագրություններով ու ճշգրիտ կատարումներով»,- ասաց նա՝ նշելով, որ միայն տեքստի տների տեղերն են փոխվել:

«Առաջին տնով մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդ տնով խոսում ենք ազատության փիլիսոփայության մասին, երրորդ տնով խոսում ենք մեր պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և վերջացնում ենք ուղերձով՝ թող միշտ պանծա Հայաստան, որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,-ասասց փոխնախարարը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող