Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:32 28-11-2024

Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնում է․ Փաշինյանը՝ մայթերում «Լվա ինքդ»-ի տեղակայման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ մի դեպքի, որին ինքն առնչվել է՝ զբոսնելով Հայաստանի բնակավայրերից մեկում։

«Չեմ նշում բնակավայրը, որովհետև այդ տեսարանները նույնիսկ ավտոմեքենայի պատուհանից նկատելի են առնվազն շատ բնակավայրերում։ Ի՞նչ էր այդ զբոսանքը․ ես քայլում էի մայթով ու քայլելու ընթացքում ստիպված էի քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև մայթերին ուղղակի շարած էին։ Մարդ կա՝ քսայուղ, ժավել է վաճառում, և ստիպված էինք սյուների արանքով ութաձև քայլելով գնալ, բայց սա ամենը չէ։

Գիտեք, որ Հայաստանում կան «Լվա ինքդ» տեղեր, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենաները լվալ, որը շատ լավ է, քաղաքացին մատչելի ձևով կարող է իր մեքենաները լվանալ, բայց դրանք լվանալու համար օգտագործվում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում։ Շատ դեպքերում այդ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք այդ ջրի շիթերով, դրանք դուրս են գալիս դեպի մայթ, իմ բախտը բերեց՝ որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն այստեղով անցնում է»։ Իհարկե, ես զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, կամ ընդհանրապես ինչո՞ւ պետք է այդ պրոցեսը տեղի ունենա, որ քաղաքացին հեռվից նկատի, որ ինչ-որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց, ու այդտեղ հարց կա՝ մեկը նկատի՝ դադարեցնի, մյուսը չնկատի, դա լրջագույն պրոբլեմ Է։ Ես նկատել եմ, որ Երևանում էլ տենց իրավիճակներ կան»,- մանրամասնեց վարչապետը։

Անդրադառնալով մեկ այլ դեպքի՝ Փաշինյանը նշեց, որ «Լվա ինքդ» եղանակով ավտոլվացման կետերում մեքենաները լվանալիս փրփրաջուրը հոսում է ուղիղ գետը։ «Պրոբլեմն այս չէ, այլ ուրիշ տեղ։ Ես առաջին մա՞րդն եմ, որ անցնում եմ այդ մայթով։ Բա այդտեղով որևէ տեսչական մարմին չի անցե՞լ, ավագանու անդամ չի անցե՞լ»,- հետաքրքրվեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով