Ներքին 1 տարի առաջ - 17:15 27-11-2024

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34-ամյա և 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ «Սուզուկի» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի:

Նոյեմբերի 20-ին, կեսգիշերից քիչ անց, վեճի մասնակից 42 և 41 տարեկան տղամարդիկ, խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են Եղեգնաձորի բաժին:

Հետագա միջոցառումներն իրականացվեցին Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանների և պարեկների հետ: «Սուզուկի» մակնիշի մեքենան հայտնաբերվեց Արարատի մարզի Զոդ բանավանի տարածքում: Մեքենայում եղած չորս տղամարդիկ էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին: Ատրճանակը մեքենայում էր:

Կազմված փաստաթղթերը և ձերբակալված տղամարդիկ ներկայացվեցին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, իսկ այստեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ եկան նոր հանգամանքներ:

Ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ վիճաբանության ընթացքում չորս հոգին, նրանցից մեկի կողմից զենքի գործադրմամբ, փորձել են առևանգել եղեգնաձորցի 41-ամյա տղամարդուն, ինչը, սակայն, իրենց կամքից անկախ ավարտին հասցնել չեն կարողացել:

Քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի հատկանիշներով` մարդուն առևանգելու փորձը, նախաձեռնվել է քրեական վարույթ: 40-ամյա եղեգնաձորցին և 19-ամյա երևանցին դատարանի որոշմամբ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան