Ներքին 1 տարի առաջ - 10:37 27-11-2024

Գյումրիում բժշկությունը անհասանելի է հատկապես տարեցների համար. գյումրեցի

Շիրակի մարզում առողջապահությունը ոչ բոլոր շերտերին է հասանելի։ Առողջապահության ոլորտում առկա են խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Թերևս առաջնային խնդիրներից են անհրաժեշտ սարքավորումների և նեղ մասնագետների պակասը։

Oragir.News-ը քաղաքացիներից ստացել է դժգոհություններ, որ պոլիկլինիկաներում ժամերով սպասում են, բայց այդպես էլ չեն կարող լիարժեք օգտվել անվճար բժշկական օգնությունից։

Oragir.News-ի թղթակիցն է եղել Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում, զրուցել պացիենտների հետ։

«Թերապևտի մոտ եմ եկել, բայց տեղում չէ... չգիտեմ էլ երբ է գալիս։ Ոտքիս համար եմ եկել, բայց էդպես էլ բժշկին չտեսա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սերոբ Սարգսյանը։

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում պացիենտներ կան, որ գյուղերի բնակիչներ են և իրենց համար խնդիր է ժամերով սպասել, որովհետև տրանսպորտին չեն հասնում։

«Ես նյարդավիրաբույժի մոտ եմ հերթագրվել, ահագին ժամանակ է սպասում եմ։
Նեղ մասնագիտական բժիշկները 2-3 բուժհիմնարկում են աշխատում և էդ պատճառով էլ է նաև, որ էսպիսի հերթեր են գոյանում։ Լինում է նաև, որ հերթագրում են, բայց ի վիճակի չես լինում սպասել էդպես հերթդ կորում է»,-ասում է 70-ամյա Սվետա Պապոյանը։

Տիկին Սվետան ասում է, որ Գյումրիում նեղ մասնագետները քիչ են, դա է նաև պատճառը, որ մարդիկ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար ստիպված են սպասել։
«Մենք լավ մասնագետներ ունենք. մասնագետները քիչ են, պացիենտները շատ»,-շարունակում է տարեց կինը։

Մեկ այլ բուժառու էլ նշում է, որ Գյումրիում բժշկությունը անհասանելի է հատկապես տարեցների համար։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի