Ներքին 1 տարի առաջ - 16:19 26-11-2024

Նոր մանրամասներ՝ Կարբի գյուղում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ավագ քննիչ Երոյանի կողմից պարզվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, վարորդների և արդեն ժամեր անց հիվանդանոցում մահացածի ինքնությունը:

Պարզվել է, որ «Kia Sorento»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Էդվարդ Մ.-ն, իսկ «Nissan March»-ը վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Արայիկ Ո.-ն:

Վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ատոմ Շ.-ն և «Nissan»-ի վարորդ Արայիկ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մարինե Բ.-ն ու «Nissan»-ի ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Աննա Հ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուիզա Ի.-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ այսօր՝ նոյեբերի 26-ին, Լուիզա Ի.-ն հիվանդանոցում մահացել է:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար էր տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել էին «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:

Մանրամասները՝ սկբզնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան