Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:55 26-11-2024

Խաբեության զոհ եմ․ «Յունիբանկը» կաշառել է դատախազին ու խարդախությամբ ուզում է խլել տունս

«Յունիբանկը խաբեությամբ ուզում է վերցնել տունս, դարձել եմ խաբեութան զոհ։ Վստահ եմ՝ շատ քաղաքացիներ ինձ նման այս բանկից տուժել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Աշոտ Թովմասյանը։

Քաղաքացու խոսքով՝ վարկ է վերցրել «Յունիբանկից», որոշ ժամանակ վճարելուց հետո, երկու ամիս չի կարողացել վճարել, որի պատճառով բանկը փորձում է խլել իր բնակարանը։

«2009թ․-ին «Յունիբանկից» վարկ եմ վերցրել, մինչև 2011 թվականը նորմալ վճարել եմ։ Հետո խնդիրներ եղան, մայրս մահացավ, երկու ամիս չկարողացա վճարել, որի պատճառով բանկը կեղծ փաստաթղթերով փորձում է խլել տունս»,- պատմեց քաղաքացին։

Նրա պնդմամբ՝ որոշում է ընդունվել կնքել հաշտության պայմանագիր, բանկի և իր միջև, սակայն գումարը վճարելուց հետո բանկը հրաժարվել է հաշտության պայմանագրից։

«1,5 մլն վճարելուց հետո պետք է հաշտության պայմանագիր կնքեինք, բայց գումարը վճարելուց հետո բանկը չցանկացավ։ «Յունիբանկն» աչք ա դրել իմ տան վրա, ուզում ա խլի»,- ասաց նա։

Ըստ քաղաքացու՝դիմումներ է գրել տարբեր կառույցների, սակայն այդ դիմումները հասցեագրվում են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին, և նա փակում է գործը։
«Յունիբանկը»-ը կաշառք է տվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանին, ով բոլորին հրահանգում է գործը փակել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով