Ներքին 1 տարի առաջ - 14:09 26-11-2024

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել զրո տոկոսով։ Այս մասին այսօր Փաստաբանների պալատի ակումբի նախաձեռնող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Պաշտոնի ստանձնման ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ «Էյ Սի Էմ Սի» ընկերությանը տվել է 35 մլն 380 հազար դրամի փոխառություն զրո տոկոսով և այդ տարի ստացել է 1 մլն դոլար փոխառություն՝ զրո տոկոսով և ըստ այդ հաշվետվության՝ 1 մլն դոլարի էլ վարկ է ստացել կրկին զրո տոկոսով։ Ենթադրվում է, որ 1 մլն վարկը կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021թ․ ամբողջ տարվա տված հաշվետվության ընթացքում այդ 1 մլն վարկը չկա։ Այսինքն, մենք ունենք հետևյալ տեղեկությունը, որ նա ստացել է 1 մլն դոլար զրո տոկոսով փոխառություն, որը կասկածելի գործարք է նման պաշտոնատար անձի համար»։

Փաստաբաններն ահազանգում են նաև, որ բացի վերոնշյալը, ֆինանսների նախարարն արել է այնպես, որ իր հյուրանոցից միլիոնավոր դրամների մեկ անձից գնում կատարեն։

Վահե Հովհաննիսյանը նաև իր ընկերությունն է գրանցել քեռու անունով, որից հետո ընկերությունը 98 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան