Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:59 25-11-2024

Ամեն քաղաքապետ խոստումով եկավ, բայց մարդիկ դոմիկների մեջ են 30 տարուց ավելի

Գյումրիում, վերջին հաշվառման տվյալներով, 2600 տնակ կա։ Այս թվերը քաղաքապետարանը հստակեցրել է երկու տարի առաջ։ Գյումրին պետք է տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատվի մինչև 2027 թվականը։ Սա կառավարության հայեցակարգն է, որով ենթադրվում է տնակների ապամոնտաժում, դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդրի ուսումնասիրում և բնակապահովում։ Համապատասխան որոշումը գործադիրը նախորդ տարի ընդունել է, բայց տնակում ապրողները վաղուց արդեն հույսերը կտրել են, որ երբևէ բնակարան կունենան։

75-ամյա Սոնիկ Ստեփանյանը տղայի և անչափահաս թոռի հետ ապրում է Գյումրիի Սավոյան փողոցի տնակներից մեկում։

Թոշակառու կինն ասում է` տնակը մաշվեց, քայքայվեց, բայց այդպես էլ առ այսօր շարունակում են սպասել։

«Ամեն քաղաքապետ խոստումով եկավ, բայց մարդիկ դոմիկների մեջ են 30 տարուց ավելի:

Սպասում ենք, չգիտենք ինչ է լինելու»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սոնիկ Ստեփանյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»