Ներքին 1 տարի առաջ - 13:49 25-11-2024

Դիլիջանում պարեկները ավտոմեքենայից թմրանյութ են հայտնաբերել. shamshyan.com

Նոյեմբերի 3-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, ուժեղացված ծառայության ժամանակ Մաքսիմ Գորկի փողոցի սկզբնամասում դյուրակիր համակարգչով պարզել են, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան չունի գործող ԱՊՊԱ պայմանագիր և տեխնիկական զննություն։

Պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, որի 34-ամյա վարորդ, Երևանի բնակիչ Ն․ Գ․-ի նկատմամբ կազմել են վերոհիշյալ վարչական իրավախախտումների արձանագրությունները, այնուհետև վարորդի նստատեղի մոտ պարեկները նկատել են «Քամել» տեսակի ծխախոտի տուփ և մեկ հատ կաթոցիչ, որի ապակյա մասում առկա է եղել կանաչավուն զանգված, իսկ ծխախոտի տուփի մեջ առկա է եղել մեկ հատ թղթե փաթեթ։

Երբ Ն․ Գ․-ն փորձել է թղթե փաթեթը նետել, պարեկները դա թույլ չեն տվել և նրան ձերբակալել է և հայտնաբերված փաթեթի ու կաթոցիչի հետ միասին իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղ նա հայտնել է, որ հայտնաբերված շուրջ 0.5 գ կանաչավուն զանգվածը պատկանում է իրեն, որը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հավաքել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրից դեպի Դիլիջան տանող ճանապարհից, իր անձնական օգտագործման նպատակով, հետաքրքրությունից դրդված ճանապարհին դրա մի մասն օգտագործել է կաթոցիչով ծխելու միջոցով:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում