Ներքին 1 տարի առաջ - 21:57 23-11-2024

Դավիթ Խուդաթյանը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Նշվում է, որ նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 465 000 000 ՀՀ դրամ է, որից 30 տոկոսը համայնքի ֆինանսավորումն է, մնացած 70 տոկոսը՝ Կառավարության: Շինարարական աշխատանքներն ավարտված են։

Նախարար Խուդաթյանը հանձնարարել է մինչև մանկապարտեզի շահագործումը խստորեն հետևել գույքի պահպանմանը:

Հաջորդիվ նախարարը դիտարկել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում «Զովունիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ապաստարանի և նոր դահլիճի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 165 000 000 ՀՀ դրամ: Կրկին՝ 30 տոկոսը համայնքի և 70 տոկոսը՝ Կառավարության համաֆինանսավորմամբ։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Նախարարի այցի վերջին կանգառը 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Նաիրի համայնքի Պռոշյան, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների շինհրապարակն էր։

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 500 000 000 ՀՀ դրամ է: 65 տոկսը համայնքի, 35 տոկոսը՝ Կառավարության մասնաբաժինն է։ Ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն շուրջ 15 կմ ճանապարհներ:

Նախարարը զրուցել է շինարարների և ոլորտի պատասխանատուների հետ, հանձնարարել է աշխատանքներն ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում և բարձր որակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով