Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:22 23-11-2024

Նեթանյահուին կալանավորելու «խիզախ» որոշումը պետք է կյանքի կոչվի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խիզախ» է որակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ ասելով, որ կարևոր է այն իրականացնել։

«Մենք միջազգային ասպարեզում մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը՝ պաղեստինյան պետության ճանաչման համար։ Մենք նաև շարունակում ենք մեր ջանքերը՝ արագորեն հարկադիր գործողություններ ձեռնարկելու՝ դադարեցնելու Իսրայելի ցեղասպանությունը Պաղեստինում:

Ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը: Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ այս խիզախ որոշումը կյանքի կոչվի», - ասել է Էրդողանը Ստամբուլի միջազգային տոնավաճառում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի