Ուղիղ եթեր
Ներքին 41 րոպե առաջ - 11:57 29-10-2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Միլագրո գրուպ»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլագրո գրուպ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Թումանյան փողոց շենք 8-8/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– սննդի կառույցի առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հավանականությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին